Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Ներկայացվել է ամենափոքր Ultra HD էկրանը

Ներկայացվել է ամենափոքր Ultra HD էկրանը

Ճապոնական Ortus Technology ընկերությունը ներկայացրել է 9,6 դյույմանոց հեղուկաբյուրեղային էկրան, որը հորիզոնական ուղղությամբ ունի 3840, իսկ ուղղահայաց դիրքով՝ 2160 պիքսել: Այս մասին հաղորդում է Tech-On! բլոգը: Հաղորդվում է, որ այն նման խտությամբ ամենափոքր էկրանն է աշխարհում:

 

Էկրանի վրա պիքսելների խտությունը մեկ դյույմի վրա հաշվվում է 458 հատ: Նման խտության է մոտենում HTC J Butterfly սմարթֆոնի էկրանը, որի յուրաքանչյուր դյույմին բաժին է ընկնում 440 պիքսել: HTC J Butterfly-ի դիսփլեյի անկյունագիծը հավասար է 5 դյույմի, իսկ խտությունը՝ 1080×1920 կետ:

 

Ortus Technology-ի էկրանը կարող է կիրառվել պրոֆեսիոնալ վիդեոսարքավորումների, բժշկական ապարատների և սպառողական սարքերի մեջ: Էկրանների առաջին նմուշները պատրաստ կլինեն նոյեմբերին: Դրանք կներկայացվեն Մյունխենում՝ Electronica-2012 ցուցահանդեսի ժամանակ:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ